News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


N զորամիավորում կատարած այցի շրջանակում մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, շրջել տարածքում, հետևել ծառայությանը, մարտական ու ֆիզիկական պարապմունքների ընթացքին։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամասում կատարած շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և զինվորական պարտքը պատվով իրականացնելու համար։ Սուրեն Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով։

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ։ Սուրեն Պապիկյանը լսել է սպաներին հուզող հարցերը, ներկայացրել գերատեսչության առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ