Պերուի շրջաններից մեկում ավտոբուսն ընկել է ժայռից, առնվազն 6 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, հայտնում է RPP ռադիոն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
RPP-ի տվյալներով՝ Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը։
«Մահացածների թվում կա երկու տղամարդ եւ չորս կին, այդ թվում՝ մեկ 13-ամյա աղջիկ»,- հաղորդում է ռադիոն։
Ըստ RPP-ի՝ 11 տուժածները բուժօգնության համար տեղափոխվել են հիվանդանոց։
Ինչպես գրում է պերուական Republica թերթը, վթարի հավանական պատճառ կարող էր լինել վերահսկողության կորուստը՝ ճանապարհի վատ վիճակի պատճառով։