News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու ժողովուրդների եղբայրական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, և նմանօրինակ այցելությունները նպաստում են երկու երկրների բարեկամական կապերի և գործակցության առավել զորացմանը։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ բարեկամ ժողովուրդները դարերի ընթացքում կողք կողքի, միասնաբար կարողացել են դիմակայել և հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և արդյունավետ փոխգործակցությանը՝ երախտագիտությամբ արձանագրելով այն ջանքերը, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի կողմից վերջին տարիներին ներդրվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և հայկական հոգևոր ժառանգության անխաթար պահպանման ուղղությամբ։

Իր հերթին Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսը, կարևորելով հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացումն ու զարգացումը, իր շնորհակալությունը հայտնեց Նորին Սրբությանը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման գործում Հայոց Եկեղեցու կարևոր  ներդրումի համար։ Նահանգապետը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նաև Մուրմանսկի մարզը և վերջինիս ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ կարևորելով տեղի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին և առկա մտահոգություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Սա կարեւոր հայտարարություն է, մենք այն ի գիտություն ենք ընդունում
Բայց մենք շարունակում ենք զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ․․․
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Նիկոլ Փաշինյան
Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում…
Երեւանում հայ-ռուսական ֆորումի համար հատկացվել է 22,68 մլն դրամ. այն կունենա մոտ 200 մասնակից
Ստորագրվելու են մի շարք երկկողմ համաձայնագրեր, ակնկալվում է բարձրաստիճան հյուրերի մասնակցություն...
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել...
Ռուսաստանի փոխվարչապետը խոսել է Հայաստանում ռուսական դպրոցների կառուցման շուրջ բանակցությունների մասին
Ռուսական դպրոցների կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Ադրբեջանի, Վիետնամի, Սիրիայի․․․
Երևանն ու Դոնի Ռոստովը մտադիր են խորացնել գործակցությունն ու աշխատել հստակ ծրագրերի շուրջ
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների առնչությամբ…
Ամենաշատ