News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստարսբուրգում, այսօր` սեպտեմբերի 22-ին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բանավոր լսումներ է անցկացրել, որտեղ քննել է Ռուսաստանի դեմ Վրաստանի միջպետական հայցն ընդունելու հարցը: Այսուհետ, այս գործով  դատարանը կաշխատի փակ դռների հետեւում, ասված է ՄԻԵԴ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է այդ գործով վճռին, այն կընդունվի «ավելի ուշ», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Վրաստանը, 2008-ի օգոստոսի 11-ին դիմել է Ստրասբուրգի դատարան, պնդելով, որ Ռուսաստանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի մի ամբողջ շարք դրույթներ, որոնք վերաբերում են 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ