News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Transglobal Express Ltd տրանսպորտային ընկերությունը Թբիլիսիից հային ծանրոցը չի առաքել, քանի որ նա հայ է։ Բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում պատմել է այս տհաճ պատմության մասին։

«Կարծում եմ, որ բրիտանական Transglobal Express Ltd տրանսպորտային ընկերությունը պետք է իրավական պատասխանատվության ենթարկել ռասիզմի եւ այլատյացության համար: Բրիտանիայում սա լուրջ է: Բանն այն է, որ ծանոթներս իրենց միջոցով Լոնդոնից Թբիլիսի ծանրոց են ուղարկել։

Ամեն ինչ վճարել են ըստ սակագնի։ Վրաստանում հասցեատիրոջ ազգանունը Հակոբյան է (անունը փոխված է), ուղարկողը Դարյա Ջոնսոնն է (անունը փոխված է)։ Անցնում է մեկ շաբաթ, երկրորդը։ Ծանրոցը չի հասնում հասցեատիրոջը, իսկ բողոքին ի պատասխան ընկերությունը նամակ է ուղարկում՝ հետեւյալ բովանդակությամբ․

...Reference AF-1024065

We afraid this will be returned at your cost as the consignee is unable to receive freight at destination due to consignee being blocked in Baku GYD. I have pushed back for more information and so far they have advised further the reason is due to the name or arrests being Armenian and Azerbaijan and Armenia at war.

Azerbaijan will not allow anything through to TBS that contains an Armenian name and/or address, it transpires TBS is a transit point for Armenia given so few services actually arrive into the country.

Kind regards,

Leanne Powell

Թարգմանում եմ պարզ լեզվով նրանց համար, ովքեր անգլերենին չեն տիրապետում.

...Ձեր ծանրոցն արգելափակվել է Բաքվով (Ադրբեջան) տեղափոխելիս, քանի որ հասցեատերը հայկական ազգանուն ունի։ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են։ Մենք կփորձենք ձեր ծանրոցը ձեր հաշվին վերադարձնել Լոնդոն:

Հարգանքով՝

Լայան Փաուել։

Իմ կարծիքով, բրիտանական տրանսպորտային ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի այն ապրանքների առաքման համար, որոնք նա ընդունել է սպասարկման պայմանագրով։ Այս ծառայության համար հաճախորդը վճարել է է: Ոչ ոք չի ստիպել տրանսպորտային ընկերությանը Բաքվով ապրանք ուղարկել Վրաստան, սա ընկերության սեփական լոգիստիկան է, եւ դա չպետք է լինի հաճախորդի խնդիր։

Ընկերությունն իրավունք չունի արդարանալ, որ չի կարող ապրանքն առաքել եւ որ գումարը վերադարձնում է այն պատճառով, որ Ադրբեջանի ռասիստական ​​ռեժիմը թույլ չի տալիս անցկացնել այն ապրանքները, որոնց հասցեատերերը ազգությամբ հայ են։ Ադրբեջանին պետք է ընդհանրապես բացառել միջազգային տրանսպորտային հանգույցներից։

Կարծում եմ, որ հաճախորդները պետք է այս ընկերության դեմ բրիտանական դատարան հայց ներկայացնեն եւ անկասկած, նրանք կշահեն այս գործը։ Բացի այդ, եվրոպական լրատվամիջոցները ուրախ կլինեն պատմելու Ադրբեջանում այլատյացության մասին, որին աջակցում է այս բրիտանական տրանսպորտային ընկերությունը»,- գրել է Լապշինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ