News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները ձեռնամուխ են եղել պարզելու, թե ինչն է մարդկանց ստիպում երջանիկ կամ դժբախտ զգալ: Երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական չափանիշը մասնագիտությունն ու գործընկերներն են։

Վերլուծական աշխատանքին մասնակից է դարձել ավելի քան 700 մարդ։ Մի քանի տասնամյակ շարունակ վերահսկվել է նրանց ինքնագիտակցությունը, տարբեր պարամետրերով ինքնաընկալումը։ Այս տվյալների ընդհանրացման արդյունքը եղել է այն եզրակացությունը, որ աշխատավարձ, պատիվներ, կարիերայի աճ, իհարկե, նշանակություն ունեն: Սակայն դրանք որոշիչ չեն երջանկության զգացողության համար։

Հարվարդի բժշկական դպրոցի փորձագետները բացատրում են, որ մարդն ամեն պահի ձգտում է շփվել իր տեսակի հետ։ Սա կենսական անհրաժեշտություն է բոլորի համար՝ լսելի լինել, որպեսզի շփումը դրական էմոցիաներ բերի։

Մենք նույն պահանջներն ենք ներկայացնում գործընկերների նկատմամբ՝ գիտակցաբար կամ ինտուիտիվ: Այստեղ փոխադարձ ազդեցությունը պարզ է՝ եթե թիմում մթնոլորտը ստեղծագործական է եւ հարգալից, ապա մարդն աշխատում է ի սրտե, եւ արդյունքն ակնհայտ է։ Եվ հակառակը. երբ աշխատանքը բավարարվածություն է տալիս, ապա տրամադրությունը դրական է, եւ գործընկերների հետ հարաբերությունները որոշակիորեն բարելավվում են:

Այո, դա միշտ չէ, որ աշխատում է: Պատահում է, որ մարդը փորձում է, փորձում, իսկ ի պատասխան՝ նախանձ կամ ակնհայտ ագրեսիա։ Ընդ որում՝ թե՛ գործընկերներից, թե՛ վերադասներից։

Ինչպես հաստատել է ուսումնասիրությունը, այն մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնց դեպքում պահանջվում է էմոցիաների դրսեւորում եւ շփում դժգոհ մարդկանց հետ, հաճախ հայտնվում են դժվարին իրավիճակում։ Օրինակ, խանութներում վաճառողները, գանձապահները հաճախ բախվում են գնորդների բացասական, ոչ պատշաճ վարքագծին: Նրանք անընդհատ սթրեսի մեջ են, ինչը հաճախ հանգեցնում է էմոցիոնալ բռնկման։

Տրամաբանական է ենթադրել, որ միայնակ աշխատելը, ընդհակառակը, ավելի քիչ սթրեսային է։ Ոչ, սա նույն մետաղադրամի մյուս կողմն է։ Բացասական հաղորդակցությունը վատ է, բայց դրա իսպառ բացակայությունը նույնպես վտանգավոր է։ Դա զգում են, օրինակ, բեռնատարների վարորդները, գիշերային պահակները եւ այլն: Մարդկանց ճնշող մեծամասնության համար միայնությունը մեծ խնդիր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ