News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները վերջերս խիստ նկատողություն են ստացել ֆրակցիայի ղեկավարության կողմից խմբակցության նիստերին չմասնակցելու համար: Պահանջվել է այսուհետ առանց որեւէ պատճառաբանության գալ բոլոր քննարկումներին ու նիստերին:

Բանն այն է, որ հատկապես վերջին օրերին Կոնջորյանն ու քարտուղար Հովհաննիսյանը պատգամավորներին իրենց «վերահսկողության տակ» պահելու ու նրանց հրահանգներ տալու համար շաբաթը մի քանի անգամ նիստեր են հրավիրում, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են ներկայանում այդ նիստերին: Փոխարենը, վայելելով պատգամավորական ազատությունը, հարցազրույցներ են տալիս, շփվում լրագրողների հետ, ինչը դուր չի գալիս խմբակցության ղեկավարությանը, որը հրահանգավորվում է գործադիրից: Կոնջորյանն ու Հովհաննիսյանը վերջերս լուրջ խոսակցություն են ունեցել ՔՊ-ականների հետ, ասել, որ վիճակն իսկապես լուրջ է, ուստի պետք է մի բան անելուց կամ խոսելուց առաջ համաձայնեցնեն խմբակցության հետ:

Կարելի է ասել՝ ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում, պատգամավորները, առանց խմբակցության ղեկավարության թույլտվության, կարծիք հայտնելու իրավունք չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը
Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին...
«Ժողովուրդ». Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183
Ժողովուրդ օրաթերթը համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում...
«Հրապարակ». Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցություններից որեւէ մեկի անդամ
Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են...
«Հրապարակ». Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞
Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման...
«Ժողովուրդ». Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում
Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի...
«Հրապարակ». Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի...
Ամենաշատ