News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կենսաչափական անձնագրերի ներմուծման մրցույթում հաղթած ֆրանսիական «Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերությունը դատի է տվել Հայաստանի կառավարությանը, քանի որ համարում է, որ իր իրավունքները կոպտորեն խախտվել են:

2011թ.-ի սեպտեմբերի 14-ին մամուլում, մասնավորապես՝ NEWS.am լրատվական կայքում, կենսաչափական անձնագրերի համակարգի ներմուծման վերաբերյալ արված հայտարարությունների հետ կապված ֆրանսիական «Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման» աշխատանքների կատարման մրցույթի  արդյունքների հիման վրա 2012-2016թթ-ին  աշխատանքների կատարման համար հաղթող է ճանաճվել «Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերությունը, իսկ «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա PWPW» ընկերությունը հաղթող է ճանաչվել միայն 1 տարով աշխատանքներ կատարելու մասով:

«Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր, որի համաձայն ընկերությունը՝ որպես մրցույթի հաղթող, աշխատանքները կկատարի 2012-2016թթ-ին:

«Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերությունը հիմանդրվել է 1842 թ.-ին Ֆրանսիայում եւ համարվում է առաջատարն աշխարհում էլեկտրոնային եւ կենսաչափական՝ անձը հաստատող փաստաթղթերի արտադրության ոլորտում:

Մինչդեռ, արված հայտարարություններում նշվում է, որ 2012-2016թթ-ին աշխատանքների կատարման համար պայմանագիր է կնքվել «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա PWPW» ընկերության հետ:

«Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերությունը հայտարարում է, որ «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա PWPW» ընկերության հետ 2012-2016թթ-ին աշխատանքների կատարման մասին պայմանագիր կնքելով, խախտվել են նրա իրավունքները, քանի որ «Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերությունն է հաղթող ճանաչվել այդ մրցույթում եւ այդ պայմանագիրը պետք է կնքվեր միայն «Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերության հետ:

Այս պահին «Օբերտյուր Տեքնոլոջիս» ընկերությունը դիմել է դատարան իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտարարել էր, որ Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներմուծումը եւ անձնագրային էլեկտրոնային քարտերի պատրաստումը կիրականցնի PWPW լեհական կազմակերպությունը, որն ընտրվել է 2011 թ. ապրիլին անցկացված մրցույթում: Համակարգի ներդրումը կսկսվի կսկսվի 2012-ի առաջին քառորդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ