News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առանց հեգնանքի նշույլի պետք է ասել, որ ինչ-ինչ, բայց քանդելու, փչացնելու, կոտրելու, ավիրելու, առնվազն տհաճ նստվածքներ թողնելու հարցերում Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն անմրցակցելի է: Թվարկված բոլոր ուղղություններով Փաշինյանի իշխանությունը կարող է առնվազն տարածաշրջանային չեմպիոն հռչակվել: Որ մի քիչ էլ այս տեմպով շարունակեն՝ նաև աշխարհի...

Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը տարակույսներ չունի, թե ինչու է Փաշինյանի կառավարությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալ յանի հետևողական ջանքերով, ցանկանում փակել, չգոյության մատնել արդեն երեքուկես տասնամյակ գործող, բնավորություն ու ասելիք ունեցող թատրոնը: Դրա մասին Արթուր Սահակյանը բացեիբաց հայտարարեց. թատրոնը փակելուն ուղղված կառավարական (ԿԳՄՍՆ-ական) քայլերը գրաքննություն են, հետապնդում՝ այլակարծության համար, և կապված են ինչպես իր՝ ոչ իշխանական հայացքների, այնպես էլ թատրոնի խաղացանկի, մասնավորապես Գարեգին Նժդեհին նվիրված բեմականացման հետ:

Ի՞նչ են ուզում անել: Հայտնի է, որ ցանկանում են «Գոյ» թատրոնը գործնականում լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ թատերախումբը տարրալուծել Գ.Սունդուկյանի անվան «մայր թատրոնի» կազմում, որտեղ «Գոյի» դերասանների համար, իբր, ավելի լավ պայմաններ կապահովեն: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա կարելի է ենթադրել, որ «Գոյի» դերասաններին պարզապես ուզում են «չորով գնել»՝ քաղցր խոստումներով: Սակայն «Գոյը» չի հանձնվում: Նախօրեին էլ թատերախմբի անդամները ասուլիսով բարձրաձայնեցին իրենց անհամաձայնությունը «վերից եկող» կամայականությանը: Հիմնականում, ի դեպ, որպես «Գոյը»-ը փակելու շահագրիռ պաշտոնյա ու հնարավոր շահառու հիշատակվում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

Ավելին, կան տեղեկություններ, որ այդ ամենը կապ ունի ինչպես ոլորտին պետբյուջեից հատկացվող ոչ փոքր միջոցների բաշխման, այնպես էլ ինչ-ինչ գրանտային միջոցների տնօրինման, ինչպես նաև դիրքերի ամրապնդման փորձերի հետ: Այսինքն, այս ամենի տակ, բացի քաղաքական ենթատեքստից, նաև անձնական որոշակի հետաքրքրություն կա կամ կարող է լինել: Մյուս կողմից՝ մեր աղբյուրները չեն բացառում, որ այս ամենը կարող է միանգամայն հարմար առիթ լինել ԿԳՄՍ նոր նախարար Ժաննա Անդրեասյանի համար, որպեսզի ազատվի Խզմալ յանից: Վերջինս, ասում են, նախորդ նախարարի օրոք լիովին ազատ է եղել իր փոխնախարարական գործունեության մեջ և անսահմանափակ լիազորություններ է ունեցել:

Բայց հիմա նախարար է դարձել մեկ ուրիշը, որը ցանկանում է բոլոր ուղղությունները պահել իր խիստ վերահսկողության ներքո: Իսկ հիշյալ փոխնախարարն այդ «սխեմայի» տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ինչևէ, կարճ ասած՝ «Գոյի» գլխին սարքվող այս ամբողջ պատմության մեջ, կարծես, իշխանությունների, իշխանավորների քաղաքական ու նեղ շահերը, կարծես, համընկել են: Ցանկալի տարբերակն, իհարկե, այն կլինի, որ իշխանափոխությունից հետո «Գոյ» թատրոնը վերաբացելու կարիք չլինի, այսինքն՝ հիմիկվա պաշտոնյաներն իրենց ներքին հարցերը լուծեն՝ առանց «Գոյ» թատրոնի հետ հաշվեհարդար տեսնելու: Իսկ քաղաքական «նեղվածության» դեպքում սառը ջուր խմեն, այլ ոչ թե հերթական ավերը գործեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ