News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, այցելել է Աշտարակ քաղաք, որտեղից տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, եւ բացատրել,  թե ինչ է լինելու ակադեմիական քաղաքի կազմում։

«Ակադեմիական քաղաքի նախագիծը պետք է սկսվի Հայֆիլմի տարածքից, որտեղ կտեղակայվի արվեստների կլաստերը՝ արվեստների ավագ դպրոցով, արվեստների համալսարանով։ Կունենանք ժամանակակից համերգասրահ։ Այս հատվածում կունենանք համալսարաններ, բայց ուզում եմ ընդգծել, որ կունենանք սպայական ավագ դպրոցը, համալսարանը, եւ ֆիզիկայի ինստիտուի Աշտարակի ավանում կունենանք տեխնոլոգիական կլաստերը։ Մտածում ենք, որ այդ երեկ հատվածն իրար կապող տրանսպորտը կլինի տրամվայը։

Եթե մասնագետները հաստատեն տեխնիկատնտեսական եւ ճարտարապետական հաշվարկները, ապա հենց այս հատվածում կունենանք ֆուտբոլի ազգային ստադիոնոը։ Սա է մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետեւ ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, տեխնոլոգիաներն են, գիտությունն է, արվեստն է, ուզում եմ ընդգծել, որ համերգասրահը կլինի ոչ միայն համերգասարհ, այլեւ դահլիճ, որը նախատեսված կլինի կինոդիտումների, օպերայի, թատրոնի համար, այսպես ասած՝ ունիվերսալ բեմ կունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ