News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Զինամթերք արտադրող լեհական Dezamet ընկերությունը՝ Polska Grupa Zbrojeniowa (PGZ) պետական արտադրության ստորաբաժանումը, զգալիորեն կբարձրացնի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող զինամթերք մատակարարելու իր կարողությունները Ուկրաինային, շաբաթ օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, հաղորդում է Reuters-ը:

Մորավեցկիի հայտարարությունը հնչել է երկուշաբթի օրը Լեհաստան ԵՄ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնի ծրագրված այցից առաջ՝ ընկերություն այցելելու նպատակով:

ԵՄ անդամ տասնյոթ երկրներ եւ Նորվեգիան այս շաբաթ պայմանավորվել են համատեղ զինամթերք գնել՝ Ուկրաինային օգնելու եւ սեփական պաշարները համալրելու համար, հայտնում է Եվրոպական պաշտպանական գործակալությունը:

Dezamet-ը, որը հրետանու, ականանետերի եւ նռնականետերի համար զինամթերք է արտադրում, PGZ խմբի ավելի քան 50 ձեռնարկություններից մեկն է։

«Այս գործարանը կարող է նոր պատվերներ եւ միջոցներ ակնկալել, մենք նոր հոսքագծեր կգործարկենք այս եւ զինամթերքի արտադրության այլ գործարաններում»,- ասել է Մորավեցկին RMF ռադիոկայանին՝ պատասխանելով գործարան Բրետոնի այցելության մասին հարցին:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ մի քանի անգամ ավելացնել արտադրությունը»,- ասել է նա։

Մորավեցկին նշել է, որ ակնկալում է նաեւ, որ Լեհաստանում մասնավոր ընկերությունները կավելացնեն զինամթերքի արտադրությունը։

Զենքի պետական արտադրող Polska Grupa Zbrojeniowa-ն նախատեսում է մի քանի հազարով ավելացնել աշխատակիցների թիվը, ուրբաթ ասել է ընկերության գլխավոր տնօրեն Սեբաստիան Խվալեկը։ Խմբում ներկայումս աշխատում է մոտ 20 000 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Անշուշտ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության պատճառով...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 7000 կոնտեյներ զինամթերք է մատակարարել Ռուսաստանին
Հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո...
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Պուտին. Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում
Պուտինը չի հստակեցրել, թե որքան կարող է լինել «սանիտարական գոտու» խորությունը...
Չեխիան զինամթերք է գնում Ուկրաինայի համար, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցներից. WSJ
Խոսքը 300 հազար խորհրդային արտադրության արկերի մասին է, մոտ 500 հազար՝ արեւմտյան արտադրության...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ամենաշատ