Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը թարմացրել է 2019 թվականի եկեղեցական օրենքը, որը նպատակ ունի բարձրաստիճան հոգեւորականներին պատասխանատվության ենթարկել սեռական բռնության դեպքերը կոծկելու համար՝ տարածելով այն աշխարհիկ-կաթոլիկ առաջնորդների վրա եւ հաստատելով, որ խոցելի չափահաս մարդիկ նույնպես կարող են բռնության զոհ դառնալ, հայտնում է Associated Press-ը։
Սա պատասխան է վերջին տարիներին բացահայտված բազմաթիվ դեպքերին, երբ աշխարհիկ առաջնորդները չարաշահել են իրենց իշխանությունը՝ իրենց հոգեւոր խնամակալության կամ իշխանության տակ գտնվող մարդկանց սեռական շահագործման ենթարկելու համար:
Օրենքի թարմացված տարբերակում ընդգծվում է, որ «հրեշավոր» քահանաներին կարող են զոհ դառնալ նույնիսկ մեծահասակները, ինչպիսիք են, օրինակ, միանձնուհիները կամ սեմինարիստները, որոնք կախված են իրենց եպիսկոպոսներից կամ վերադասներից:
Այն սահմանում է, որ խոցելի է համարվում «ցանկացած անձի, որը գտնվում է թուլության, ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամության կամ անձնական ազատությունից զրկված վիճակում, որն իրականում, նույնիսկ երբեմն, սահմանափակում է հանցագործությունը հասկանալու, ցանկանալու կամ այլ կերպ դիմակայելու նրա կարողությունը»։
Օրենքը եւ դրա թարմացումը պարունակում են հստակ կանոններ այն եպիսկոպոսների հետաքննության համար, որոնք մեղադրվում են չարաշահումների կամ թաքցնելու մեջ:
Օրենքը նաեւ պահանջում է, որ եկեղեցու բոլոր աշխատակիցները հայտնեն եկեղեցում հոգեւորականության չարաշահումների մասին, թեեւ այն պարտադիր չի համարում ոստիկանությանը դիմելը: Նոր օրենքը ընդլայնում է իրազեկողների պաշտպանությունը եւ հաստատում մեղադրյալների հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:
Վատիկանից վաղուց բողոքում են, որ նա տասնամյակներ շարունակ աչք է փակել եպիսկոպոսների եւ կրոնական առաջնորդների վրա, որոնք կոծկել են դաժան վերաբերմունքի դեպքերը՝ «հրեշավոր» քահանաներին վանքից վանք տեղափոխելով՝ փոխանակ ոստիկանությանը հայտնելու: 2019 թվականի օրենքը փորձել է անդրադառնալ այդ բողոքներին, սակայն տուժողները Սուրբ Աթոռին մեղադրել են հետաքննություններն ու արդյունքները գաղտնի պահելու մեջ։