News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ ձերբակալել է 61-ամյա տղամարդուն՝ այն բանից հետո, երբ երեք մարդ վիրավորվել է Բեռլինում ձեռքի նռնակի եւ դանակով հարձակման հետեւանքով, հայտնում է Associated Press-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան չարագործը նռնակ է պայթեցրել Գերմանիայի մայրաքաղաքի Ռայնիկենդորֆ թաղամասի բնակելի շենքի մուտքում՝ վիրավորելով 42 եւ 48 տարեկան երկու կնոջ, ինչպես նաեւ՝ 61-ամյա մի տղամարդու։

Այնուհետեւ կասկածյալը ենթադրաբար՝ վազելով մոտեցել, հարձակվել եւ դանակահարել է իր զոհերին:

Երեք տուժածներն էլ տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ տղամարդը ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ:

Այնուհետ հարձակվողը թաքնվել է։ Ավելի ուշ ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է մոտակա այգում:

Ոստիկանությունը դեռեւս հետաքննում է հարձակման հնարավոր դրդապատճառները եւ այն, թե ճանաչել են արդյոք կասկածյալն ու տուժածները միմյանց։

Գերմանական dpa լրատվական գործակալությունը հայտնում է, որ ենթադրյալ հարձակվողը սերբ է, եւ կանանցից երկուսը նույնպես Սերբիայի քաղաքացիություն ունեն, իսկ վիրավորը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ