Ֆինլանդիայի զինված ուժերը հայտարարել են ամերիկյան հետախուզական ինքնաթիռի թռիչքի մասին, հայտնում է The Barents Observer-ը։
«Ոչ հեռու անցյալում Ֆինլանդիայի ռազմական անվտանգության իրավիճակում կամ շրջակա միջավայրում փոփոխություններ չեն եղել: Մեր միջազգային գործընկերների հետ թռիչքները նորմալ՝ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության արվեստ են»,- ասված է Ֆինլանդիայի զինված ուժերի հայտարարության մեջ։
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամերիկյան RC-135 Rivet Joint հետախուզական ինքնաթիռը թռչում է Ֆինլանդիայի օդային տարածքում։
Ինքնաթիռը, որն օդ է բարձրացել Լոնդոնի հյուսիսում գտնվող «Միլդենհոլ» ռազմաօդային բազայից, նախ թռել է Բալթյան երկրների վրայով՝ մինչեւ Ֆինլանդիայի՝ Հելսինկիից արեւելք ընկած օդային տարածք մտնելը։ Հետո այն շարժվել է դեպի հյուսիս՝ Ռուսաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։
Նշվում է, որ ամերիկյան RC-135-ն ունեցել է միացված տրանսպոնդերային համակարգ, որն ինքնաթիռը տեսանելի է դարձրել օդային երթեւեկության հանրամատչելի այնպիսի համակարգի համար, ինչպիսին FlightRadar24.com-ն է:
Հյուսիսային բեւեռային գոտուց անցնելով մի քանի կիլոմետր անդին՝ ամերիկյան ինքնաթիռը 180 աստիճան թեքվել եւ նույն ուղղությամբ շարժվել է դեպի հարավ։ Թռիչքի ամենահյուսիսային հատվածն անցել է Ռովանիեմիի օդանավակայանով, որտեղ տեղակայված է Լապլանդիայի օդային հրամանատարությունը, որը պատասխանատու է հյուսիսում Ֆինլանդիայի օդային պաշտպանության եւ հսկողության համար: