News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները պլանային վարժանքների ընթացքում Ալագյազ բարձրալեռնային զորավարժարանում գտնվող տարածքի հետախուզություն են կատարել, հայտնում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը։

«Վարժանքի համար հատուկ ստորաբաժանումը 10 կիլոմետրանոց երթ է իրականացրել կանխորոշված երթուղիով։ Զորավարժարանի տարածքում զինծառայողներն իրականացրել են տարածքի հետախուզություն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ, որոնց օգնությամբ նկարահանվել եւ տեսագրվել են պայմանական հակառակորդի դիրքերը, կենդանի ուժի եւ կրակային ուժի տեղակայումը, ինչպես նաեւ կառավարման կետի տեղակայումը:

Նաեւ հատուկջոկատայինները կատարել են կրակոցների եւ արգելապատնեշի հաղթահարման նորմատիվները եւ ստորաբաժանման կազմում մշակել քողարկման եւ քողարկված շարժման առաջադրանքները։

Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ «հակառակորդի» դիրքերի հետախուզումն իրականացվել է բարձրալեռնային գոտիներին բնորոշ բուռն քամիների ժամանակ, ինչը բարդացնում է սարքերի կառավարումը եւ դրանց վայրէջքը, որոնք զինվորականները կատարել են, այդ թվում՝ անպատրաստ վայրերում։

Հարավային ռազմական շրջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների պլանային պատրաստությանը ներգրավվել է ավելի քան 50 զինվորական եւ մոտ 10 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ