News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը



Նոր ձեւաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն այսօր՝ մարտի 25-ին, ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։ 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, այդ կապակցությամբ  զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ 

Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր եւ պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության եւ կարգապահության համար։ 

Կարեւորելով 25-օրյա հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների՝ զինվորական գիտելիքների շարունակական բարձրացման անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգեւատրել է պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ