News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատահաբար գովաբանել է Չինաստանին Կանադայի փոխարեն, երբ ուրբաթ օրը դրական է արտահայտվել միգրացիայի հարցում երկրի դիրքորոշման մասին, հայտնում է Fox News-ը։

Բայդենն Օտտավայում Կանադայի խորհրդարանում ելույթի ժամանակ անփութություն է թույլ տվել, երբ քննարկել է ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը։

«Միացյալ Նահանգներում մենք ընդլայնում ենք օրինական միգրացիոն ուղիները՝ ձգտելով ապահովել անվտանգություն եւ հումանիտար... հումանիտար հիմքեր՝ միաժամանակ խափանելով անօրինական միգրացիան, որը խթանում է շահագործումը եւ մարդկանց առեւտուրը»,- սկսել է ԱՄՆ նախագահը:

«Այսպիսով, այսօր ես ծափահարում եմ Չինաստանին դուրս գալու համար… Կներեք, ես ծափահարում եմ Կանադային»,- կարկամել է Բայդենը կանադացի պատգամավորների ծիծաղի ներքո,- Դուք կարող եք ինձ ասել, թե ինչ եմ մտածում... Չինաստանի մասին: Առայժմ չեմ մանրամասնի: Ես ողջունում եմ Կանադայի կողմից նման ծրագրերի ակտիվացումը»:

Բայդենը խորհրդարանում իր ելույթի ժամանակ այլեւս չի հիշատակել Չինաստանը, սակայն վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է Չինաստանի մրցակցային առավելությունները նախքան Բայդենի ելույթը:

«Տնտեսական քաղաքականությունը կլիմայական քաղաքականություն է, դա անվտանգության քաղաքականություն է՝ աճող մրցակցությամբ, այդ թվում՝ ավելի ու ավելի ինքնավստահ Չինաստանի կողմից,- ասել է Թրյուդոն,- Կասկած չկա, թե ինչու է այդքան կարեւոր, որ մենք հիմա դիմենք միմյանց՝ ստեղծելու հյուսիսամերիկյան շուկա ամեն ինչի համար՝ կիսահաղորդիչներից մինչեւ մարտկոցներ արեւային վահանակների համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ