
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար այսօր՝ մարտի 25–ին, Հայաստան է ժամանել Թուրքիայի սպորտի նախարար Մեհմեթ Քասափօղլուն։ Այս մասին հաղորդում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» կայքը։
Հիշեցնենք՝ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր իր առաջին խաղը կանցկացնի Եվրո-2024-ի որակավորման փուլում։ Հավաքականը Հանրապետական մարզադաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Թուրքիայի հավաքականի երկրպագուները ներկա չեն լինի հանդիպմանը։ Խաղը կսկսվի 21։00-ին։
Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հետ D խմբում են ընդգրկված նաեւ Խորվաթիայի, Լատվիայի եւ Ուելսի ընտրանիները։