News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուանդան նախատեսում է փոփոխություններ կատարել իր սահմանադրության մեջ, որոնք թույլ կտան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները միաժամանակ անցկացնել», ասվում է կառավարության հայտարարության մեջ, որին ծանոթացել է Reuters-ը:

Հայտարարությունում ասվում է, որ նախարարների կաբինետն ուրբաթ օրը հավանության է արժանացրել երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու Փոլ Կագամեի առաջարկը, որ թույլ կտա «համաձայնեցնել խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների օրացույցը»:

Սակայն հայտարարության մեջ չի նշվում, թե երբ փոփոխությունն ուժի մեջ կմտնի։

Խորհրդարանական ընտրություններն առայժմ նախատեսված են այս տարվա օգոստոսին, սակայն եթե սահմանադրական փոփոխությունները կատարվեն, ընտրությունները կարող են տեղափոխվել հաջորդ տարի, որպեսի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ տեղի ունենան։

Երկիրն իր սահմանադրության մեջ փոփոխություններ վերջին անգամ կատարել էր 2015 թվականին, որպեսզի 2017 թվականից սկսած թույլ տար Կագամեին երկարաձգել իր իշխանությունը յոթ տարի ժամկետով, որին կհետեւեն եւս երկու հնգամյա ժամկետներ։ Օրենսդիրների լիազորությունների ժամկետը հինգ տարի է։

Կագամեն 2000 թվականից Ռուանդայի նախագահն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ