News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմանում, Կոտայքի մարզի Հացավան գյուղում՝ որպես կվադրոպարկ օգտագործվող տարածքում  Երեւանի բնակիչ, 25-ամյա Լուսինե Ղուկասյանն անզգուշաբար մոտոցիկլից վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ, ինչի հետեւանքով մահացել է։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ 

Ժամը 14։10-ի սահմանում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից 
Ոստիկանություն  ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ, որը  հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ