News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի իշխանությունները Հունաստանին են վերադարձրել ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ հնագույն գտածո, հաղորդում էCNN-ը: Դրանց թվում է հազվագյուտ ոսկյա մի մետաղադրամ՝ ի հիշատակ կայսր Հուլիոս Կեսարի սպանության։ Այն 2020 թվականին աճուրդի ռեկորդ էր սահմանել՝ որպես երբեւէ վաճառված ամենաթանկ մետաղադրամ:

Հայրենադարձման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Նյու Յորքում Հունաստանի հյուպատոսությունում, եւ ներառել է հելլենական ժամանակաշրջանի 29 իրեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5000 թվականով, ասվում է Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգգի գրասենյակի հայտարարության մեջ:

Բոլոր հնաոճ իրերն առգրավվել են ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության հետաքննության շրջանակներում։ Նյու Յորքի ներքին անվտանգության դեպարտամենտի հատուկ գործակալ Ավեն Արվելոն հայտարարել է, որ հունական արտեֆակտները «հատկապես» շատ են դառնում անօրինական շրջանառության առարկա, քանի որ հին Հունաստանը համարվում է արեւմտյան քաղաքակրթության բնօրրան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ