News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների մասին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելլա Բրավերմանի հայտարարության համաձայն՝ տղամարդիկ, որոնք սուլում կամ սեռական բնույթի արտահայտություններ են անում կանանց հետեւից, դատական պատասխանատվության կենթարկվեն փողոցային ոտնձգությունների համար՝ անգամ եթե նրանց կարծիքով դա հաճոյախոսություն կամ կատակ է, հայտնում է The Telegraph-ը: 

Ներքին գործերի նախարարը մտադիր է խստացնել փողոցային ոտնձգությունների վերաբերյալ նոր օրենքը, որպեսզի պոտենցիալ օրինազանցները չկարողանան խուսափել քրեական պատասխանատվությունից՝ պնդելով թե չեն գիտակցել, որ իրենց վարքագիծը ոտնձգություն է:

Նոր օրինագիծը հանցագործություն կճանաչի անձի հանդեպ հարապարակավ «դիտավորյալ ոտնձգություն կատարելը, նրան տագնապ կամ անհանգստություն» պատճառելը՝ ըստ սեռային պատկանելության: Օրինազանցներին սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում։

Սակայն արշավի մասնակիցները հայտարարել են, որ առաջարկների մեջ կա մի սողանցք, որը թույլ կտա հանցագործներին խուսափել քրեական հետապնդումից՝ պնդելով, թե իրենք իրենց վարքագիծն ընդունելի են համարում, անգամ եթե ողջամիտ մեկ այլ մարդ կարծում է, որ դա այդպես չէ:

Բրավերմանն այժմ ընդունել է արշավի մասնակիցների մտահոգությունը, եւ աջակցում է մի փոփոխության, որը կփակի սողանցքը` պահանջելով «ողջախոհության թեստ», որով ամբաստանյալը «պետք է իմանա», որ իր վարքագիծը ոտնձգություն է:

Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը, ով կնոջ հետեւից բղավում, սուլում կամ սեռական մեկնաբանություն է անում, որը «ողջամիտ» մարդը կհամարեր ոտնձգություն, այլեւս չի կարող պնդել, որ դա հաճոյախոսություն կամ կատակ է եղել: Հանձնարարականներ կտրվեն ոստիկանությանը, որպեսզի նրանք կարողանան պահպանել օրենքի կատարումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ