News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իտալիայի իշխանությունները փնտրում են տղամարդուն, որը հինգշաբթի օրը եռահարկ շենքի տանիքից նետվել է Վենետիկի ջրանցքի մեջ։

Տղամարդուն «ապուշ» անվանելով՝ Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունարոն Twitter-ում գրել է, որ նրան «հիմարության վկայական» կտա սոցցանցերում տարածված արարքի համար:

Քաղաքապետը սուզվելու տեսանյութը տեղադրել է իր էջում՝ նշելով, որ տեսանյութը նկարահանած տղամարդն ու նրա հանցակիցը կձերբակալվեն։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է միայն բռնցքամարտիկի կիսավարտիք հագած տղամարդը շենքի տանիքից ցատկում ջրանցքի մեջ՝ վայրէջք կատարելով փորի վրա։

«Մենք փորձում ենք բացահայտել նրա անձը, հայտնել նրա մասին, նրա եւ ներքեւում կանգնած նրա ընկերոջ մասին, ովքեր հիմար տեսանյութ են նկարահանել սոցցանցերի համար»,- նշել է Բրունարոն:

Վենետիկի քաղաքապետը նաեւ հայտնել է, որ ոստիկանությանն ուղարկել է շենքի մոտ՝ պարզելու, թե ինչպես է տղամարդը կարողացել մտնել մասնավոր բնակելի շենք եւ ինչպես է կարողացել բարձրանալ տանիք։

«Այդ ցատկով նա սպառնալիքի տակ է դրել իր կյանքը, բայց նա նաեւ հանցագործ է: Նրանք չեն հասկանում, թե ինչ վտանգ են ստեղծում այս քաղաքում։ Իսկ եթե ներքեւում նավակ լիներ»,- հավելել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ