News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը սխալ է թույլ տալիս՝ սահմանափակելով դոլարի օգտագործումն այն երկրներում, որոնք իրեն դուր չեն գալիս, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Մենք կօգտվեինք դոլարից, բայց չէ որ նրանք մեզ չեն տալիս։ Ինչպե՞ս կարող ենք հաշվարկներ անել: Մեր առեւտրային գործընկերների համար ընդունելի արժույթով: Յուանը այդ արժույթներից մեկն է, հատկապես, որ այն օգտագործվում է նաեւ ԱՄՀ-ում»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նրանք իրենք կտրում այն ճյուղերը, որի վրա նստած են։ Սահմանափակելով դոլարի օգտագործումը, ելնելով քաղաքական բնույթի այսրոպեական կոնյունկտուրային նկատառումներից, իրենք իրենց են վնասում, կարելի է ասել, որ կրակում են իրենց ոտքին»,- շարունակել է Պուտինը։

«Անկասկած, սա մեծ սխալ է ամերիկյան իշխանությունների կողմից, այն, ինչ նրանք անում են՝ սահմանափակելով դոլարային հաշվարկներն ամբողջ աշխարհում այն երկրների նկատմամբ, որոնք իրենց դուր չեն գալիս», - ասել է Պուտինը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ