News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շիվելուչ հրաբխի ժայթքման հետեւանքով Ուստ-Կամչատսկի մարզկենտրոնում թույլ մոխիր է տեղացել, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում տալով ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր վարչությանը։

«Շիվելուչ հրաբխից մոխրի արտանետման հետեւանքով Ուստ-Կամչատսկ գյուղում փոքր քանակությամբ մոխիր է թափվել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ Շիվելուչը, ժայթքելով ուշ երեկոյան եւ մոխրի սյուն է նետել ծովի մակարդակից մինչեւ 6,5 կմ բարձրության վրա։ Մոխիրը տարածվել է հրաբխից հարավ-արեւելք եւ արեւելք: Փրկարարները զբոսաշրջիկներին հորդորել են չայցելել շրջակայք։

Շիվելուչը Կամչատկայի ամենահյուսիսային գործող հրաբուխն է, որը գտնվում է Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղից 45 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է մոտ 5 հազար մարդ։ Սա Կամչատկայի ամենամեծ հրաբխային կառույցներից մեկն է։ Շիվելուչի գործունեությունը ակտիվացել է 2009 թվականի մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ