News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միսիսիպի եւ Ալաբամա նահանգներում, ԱՄՆ հարավային նահանգներում պտտվող տորնադոյի հետեւանքով, առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնել են ռազմաօդային ուժերը։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ Միսիսիպիի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել:

Ռոլլինգ Ֆորք քաղաքում փողոցները լցված են մասնատված մեքենաներով, աղյուսներով եւ ապակիներով. քաղաքը գրեթե ամբողջությամբ գետնին է հավասարվել:

Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը շաբաթ օրը այցելել է Սիլվեր Սիթի եւ Ուինոնա՝ հանդիպելու մոլեգնող աղետից տուժած բնակիչների հետ:

Ռիվզը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ իրավիճակը անվանել է «ողբերգություն»:

Միսիսիպիում որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն, քանի որ կանխատեսվում է, որ կիրակի վաղ առավոտյան Ալաբամա եւ Ջորջիա նահանգներում նոր փոթորիկներ կլինեն:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես իր աջակցությունն է հայտնել տուժած տարածաշրջանին։ Նա Միսիսիպիի պատկերները որակել է որպես «սրտաճմլիկ» եւ ասել, որ դաշնային կառավարությունը «ուժերի սահմաններում կանի ամեն ինչ, որպեսզի օգնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ