News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բահրեյնի աղբյուրները Sputnik լրատվական գործակալությանը հայտնել են, որ, Իրանի նախագահի Սաուդյան Արաբիա այցից հետո, Թեհրանի եւ Մանամայի միջեւ բանակցություններ կսկսվեն՝ հարաբերությունները վերականգնելու նպատակով, եւ այդ կապակցությամբ իրանական պատվիրակությունը վերջերս այցելել է Մանամա։

Sputnik լրատվական գործակալությանը տեղեկություն փոխանցած աղբյուրները հայտնել են, որ վերջերս Մանամա է այցելել Իրանի արտգործնախարարության պատվիրակությունը։

Ըստ այդմ, այս այցը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանական պատվիրակության՝ Բահրեյն այցից առաջ, եւ Իրանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Մանամայում Թեհրանի դեսպանատուն։

Մինչ այս Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էլ Ռիադ։

Ջամշիդին Twitter-ի իր էջում գրել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդլ Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահին ուղղված նամակում ողջունել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նախագահ Ռաիսիին հրավիրելով այցելել Էլ Ռիադ, հայտնում է IRNA լրատվական գոևրծակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ