News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է «միջուկային ահաբեկման» համար, գրում է tagesschau-ը։

«Բելառուսը խոստացել է զերծ մնալ միջուկային զենքից։ Ըստ Պենտագոնի՝ ոչ մի ապացույց չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է զենք կիրառել։

Հարեւան Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը արժանացել է Գերմանիայի կառավարության քննադատությանը։ Բեռլինի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ երեկոյան խոսել է «միջուկային ահաբեկման հետագա փորձի մասին», հայտնում են գերմանական լրատվամիջոցները։

«Նախագահ Պուտինի համեմատությունը ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման հետ ապակողմնորոշիչ է եւ չի կարող արդարացնել Ռուսաստանի կողմից հայտարարված քայլը։ Բացի այդ, Բելառուսը միջազգային մակարդակով մի քանի հայտարարություն է արել, որ զերծ է մնալու միջուկային զենքից», - լրատվամիջոցները մեջբերել են Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացնում իր երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը։

«Ռոսիա 24» (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն) հեռուստաալիքով «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ՌԴ առաջնորդն ասել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայվել է մարտավարական միջուկային զենք կրելու ունակ 10 ինքնաթիռ։

«Ալեքսանդր Գրիգորեւիչը իրավացի է, ասում է՝ լավ, լսիր, մենք քո ամենամոտ դաշնակիցներն ենք։ Ինչո՞ւ են ամերիկացիները դա անում իրենց դաշնակիցների հետ, տեղակայվում իրենց տարածքում, սովորեցնում անհրաժեշտության դեպքում օգտագործել այս տեսակի զենք», - ընդգծել է ՌԴ նախագահը։

«Մենք պայմանավորվեցինք, որ այդպես էլ կանենք՝ առանց խախտելու մեր պարտավորությունները, շեշտում եմ, առանց միջուկային զենքի չտարածման մեր միջազգային պարտավորությունները խախտելու, մենք արդեն օգնել ենք մեր բելառուս գործընկերներին եւ զինել նրանց ինքնաթիռները՝ Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։ 10 ինքնաթիռ պատրաստ է օգտագործել այս տեսակի զենք», - ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ