News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ահաբեկչական գործողության հետեւանքով կտրվել է կապը Ստեփանակերտի եւ Բերդաձորի ենթաշրջանի մի շարք գյուղերի միջեւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով նախօրեին ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին:

«Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 26-ից սկսկած ահաբեկչական գործողությունները շարունակում է մինչ օրս, Ադրբեջանը շարունակում է այս տարածքները բռնակցելու եւ հայերին այստեղից էթնիկ զտելու քաղաքականությունը, որը բոլորի համար պարզ է, որեւէ նոր բան Ադրբեջանը չի արել: Եթե արդեն 105 օր արգելափակել է նոյեմբեի 9-ի պայմանագրոցվ սահմանված միջանցքը, ապա հիմա նրա նկրտումները այնքան է մեծացել, որ ցանկանում է փակել Արցախի միջհամայնքային ճանապարհները, որն ամբողջովին  տեղավորվում է այդ ահաբեկչական երկրի պլանների մեջ: Կտրվել է կապը Ստեփանակերտի եւ Եղծահողի, Մեծ Շենի, Հին Շենի, Լիսագորի միջեւ, այսինքն Ադրբեջանը կտրում է կապը ոչ միայն մայր Հայաստանի հետ այլեւ կապը այդ գյուղերի հետ»,- ասաց նա:

Հակոբյանը նշում է, որ պետք է համարժեք գործողութուններ իրականացնել եւ հետ մղել ադրբեջանական ուժերին, որոնք որ առաջ են եկել եւ տեղակայվել բարձունքներում:՚

«Նրանք հիմա գտնվում են մի այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը: Ադրբեջանցիները մինչեւ չհասկանան, որ իրենց գործողությունների հետեւանքով համարժեք պատասխան չտսանան եւ ՀՀ եւ Արցախի իշխանությունների եւ ռուսական զորախմբի կողմից, նրանք ամեն օր շարունակելու են իրենց այդ ոտնձգությունները եւ ամեն հաջողված ահաբեկչական փորձից հետո նրանց նկրտումները էլ ավելի են մեծանալու: Անթույլատրելի է անպատասխան թողնել նրանց յուրաքանչյուր միջազգային իրավունքին, մարդկային, բարոյական նորմերին հակասող ոտնձգություն»,-ասաց նա:

Կուսակցության համանախագահի կարծիքով Ադրբեջանի այս վերջին գործողությունը ավելի է խորացնելու, առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Արցախի իրավիճակը:

Հակոբ Հակոբյանը ՝անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների գործողություններին, ասաց, որ որեւէ ակնկալիք չունի ներկայիս իշխանություններից:

«Միամտություն է հույս ունենալ այս իշխանություններիղ, քանի որ նրանք իրենց համար ստեղծել են մի կեղծ օրակարգ, որի անունն է «խաղաղության պայմանագիր» եւ դրա անվան տակ նոր կապիտուլյացիոն  պայմանագիր են ցանկանում ստորագրել: Քանի դեռ այս իշխանությունները չեն հասկացել որ Արցախի հաշվին չեն կարող Հայաստան փրկել, միամտություն է նույնիսկ արձագանք սպասել նրանցից»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը բարձունք է գրավել եւ դիրքի ինժեներական աշխատանքներ սկսել, ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն եւ «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ