News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը Թուրքմենստանում ընտրում են երկրի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորներին, հայտնում է Turkmenistan.ru-ն։

Երկրի 2602 ընտրատեղամասերում քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 07:00-ին եւ կավարտվի 19:00-ին:

Բացի այդ, քվեարկություն է տեղի ունենում արտասահմանում Թուրքմենստանի դիվանագիտական ​​ներկայացուցչություններում ստեղծված 42 ընտրատեղամասերում։ Այստեղ քվեարկությունը տեղի կունենա այն տեղի ժամանակով ժամը 07.00-ից մինչեւ 19.00-ն։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցված է 3 496 475 ընտրող, իսկ արտասահմանյան երկրներում գրանցված է 13  հազար 78 ընտրող։

Թուրքմենստանի օրենսդրությունը մասնակցության շեմ չի սահմանում, հետեւաբար, ընտրողների ցանկացած ակտիվության դեպքում ընտրությունները կճանաչվեն կայացած։ Ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին։ Մեջլիսի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած Թուրքմենստանի քաղաքացին, ով վերջին տասը տարում մշտապես բնակվել է Թուրքմենստանում։

Մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են 5 տարի ժամկետով համընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրողների մոտավորապես հավասար թվով շրջաններում։ Խորհրդարանում 125 տեղի համար առաջադրված է 258 թեկնածու:

Թուրքմենստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից ոչ ուշ, քան յոթերորդ օրը, ամփոփում է ընտրությունների արդյունքները, կազմում արձանագրություն եւ հրապարակում ընտրությունների արդյունքները։

2021 թվականի սեպտեմբերին Թուրքմենստանում ստեղծվել է երկպալատ խորհրդարան։ Այս տարվա հունվարին երկիրը անցել է միապալատ խորհրդարանի՝ Մեջլիսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ