News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն ու հրահրած ագրեսիան այսօր արդեն իր դրսևորումն է ստացել Արցախի Մարտունու շրջանի մի քանի հատվածներում, ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այսօր, թիրախում դաշտերում, այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներն են:

Արցախի իշխանությունը պետք է գիտակցի, որ պետք է օպերատիվ լուծումներ փնտրի, այլապես ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում:

Չէի ուզենա ասել, որ դա բացառապես Արցախի իշխանության անգործությամբ ու իներտությամբ է պայմանավորված, սակայն միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել:

Խնդիրը պահանջում է լուրջ, համակարգային աշխատանք, որի ուղղությամբ լուրջ ջանքեր նկատելի չեն»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող  քաղաքացիների ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ