News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանի Կիրեեւսկ քաղաքում պայթյուն է որոտացել. երկու մարդ բեկորային վնասվածքներ են ստացել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Հերթապահ միասնական դիսպետչերական ծառայությանը (EDDS)։

Ըստ EDDS-ի հաղորդագրության՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 15:19-ին, կա երկու տուժած՝ 2002 եւ 2006 թվականների ծնունդ, որոնք բեկորային վնասվածքներ ունեն։ Պայթյունի վայրում 5 մետր խորությամբ ձագար կա։ Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի ներսում՝ Դորոժնիկով 29 հասցեում։

Միջադեպի պատճառները պարզվում են։ Դիտարկվում է անօդաչու թռչող սարքի ընկնելու վարկածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ