News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նավթի եւ գազի արդյունահանումը 50%-ով ավելացնելու համար անհրաժեշտ է 89 միլիարդ դոլարի ներդրում նավթի եւ 71 միլիարդ դոլարի ներդրում գազի արդյունահանման մեջ։ Այս մասին իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջաստեփուրը։

Նա հայտարարել է, որ օրակարգում Ազադեգանի նավթահանքի շահագործումն է, որպես աշխարհի 10 խոշորագույն նավթահանքերից մեկը։

Ըստ Խոջաստեփուրի՝ հյուսիսային եւ հարավային Ազադեգան հանքավայրերը զարգացնելու նպատակով յոթ միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 6 խոշոր բանկերի եւ իրանական 6 հետախուզական եւ արդյունահանող ընկերությունների հետ՝ Ազադեգան հանքավայրից նավթի օրական արդյունահանումը 200 հազար -ից հասցնելով 570 հազար բարելի:

Հոջաստեպուրը նշել է, որ նավթում 89 միլիարդ դոլարի ներդրումների դեպքում նավթի արդյունահանումը կհասնի օրական 5,7 միլիոն բարելի, իսկ 71 միլիարդ դոլարի ներդրման դեպքում գազի արդյունահանման հզորությունը կարող է հասցնել օրական 1,5 միլիարդ խորանարդ մետրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ