News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիսիան համայնքի 34/38 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանը չունի տարբերանշան և ոստիկանական վկայական, պատճառաբանելով, որ նոր է անցել աշխատանքի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:

«Սիսիան համայնքի 34/38 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանը չունի տարբերանշան և ոստիկանական վկայական, պատճառաբանելով, որ նոր է անցել աշխատանքի Հ.Գ Կասկածներ են առաջացնում՝ վերջինիս ծառայության մեջ գտնվելու փաստն ու ընդհանրապես, ոստիկան լինելու հանգամանքը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Տպել
Ամենաշատ