News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42%-ը կամ 22880 քաղաքացիներից 9610-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:

Շիրակի մարզի Անի համայնքում 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53․18%-ը կամ 15918 քաղաքացուց 8465-ը։

Երկու համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ