News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությանը։

Հայտարարությունը գերատեսչությունը հրապարակել է մարտի 26-ի կեսօրին, գրում է «Европейская правда» -ն։

«Ուկրաինան կոչ է անում բելառուսական հասարակությանը կանխել Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու հանցավոր մտադրությունների իրականացումը, որը հակասում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված իր պարտավորություններին, ինչը հետագայում այս երկիրը կվերածի Կրեմլի պատանդի եւ աղետալի հետեւանքներ կունենա նրա ապագայի համար», - ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության տեքստում։

«Մենք դիմում ենք Յոթնյակի խմբի երկրներին եւ Եվրամիությանը՝ զգուշացնելու Բելառուսի իշխանություններին երկրի համար հեռահար հետեւանքների մասին, եթե նա համաձայնի իր տարածքում ՌԴ մարտավարական միջուկային զենք տեղակայել», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությամաբ։

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից ակնկալում է արդյունավետ գործողություններ՝ հակազդելու Կրեմլի միջուկային շանտաժին, այդ թվում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիայի սպառնալիքները կանխելու համար:

«Մենք պահանջում ենք այդ նպատակով անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ», - ասվում է հայտարարության տեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ