News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քենիայի ոստիկանապետ Ջաֆեթ Կումը հայտարարել է երկուշաբթի օրը նախատեսված ընդդիմության նոր ցույցերի արգելման մասին, այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների, հաղորդում է AFP-ն:

«Մենք թույլ չենք տա ցույցերի անցկացումը», - կիրակի օրը լրագրողներին ասել է Կումը։

«Այն ցույցերը, որոնք նրանք պատրաստվում են անցկացնել վաղը (երկուշաբթի) անօրինական են եւ թույլատրված չեն», - ասել է նա՝ հավելելով, որ իր ուժերը պատրաստ են պահպանել խաղաղությունը եւ կձերբակալեն հարձակողական զենք ունեցող ցանկացած մարդու։

Այնուամենայնիվ, ընդդիմադիր վետերան Ռաիլա Օդինգան, ով մարդկանց կոչ էր անում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին դուրս գալ փողոց՝ բողոքելու նախագահ Ուիլյամ Ռուտոյի դեմ՝ կյանքի պայմանների թանկացման պատճառով, չի ցանկանում կատարել այս պահանջը:

Անցած երկուշաբթի ցույցերը, որոնք նույնպես չարտոնված էին ոստիկանության կողմից, վերածվել էին բռնության, երբ հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ էին կիրառել մարդկանց դեմ, ովքեր քարեր էին նետում եւ անվադողեր էին այրում:

Ոստիկանությունը հայտնել է, որ Նայրոբիում եւ արեւմտյան Քենիայում ընդդիմության հենակետերում մարտերի հետեւանքով ոստիկանի կողմից սպանվել է համալսարանի ուսանող, ինչպես նաեւ վիրավորվել է 31 սպա:

Ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ մի քանի բարձրաստիճան ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ