News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը կիրակի օրը Բելառուսին հորդորել է ռուսական միջուկային զենք չտեղակայել՝ ասելով, որ եթե դա անի, կարող է պատժամիջոցների ենթարկվել:

«Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կնշանակի անպատասխանատու էսկալացիա եւ սպառնալիք եվրոպական անվտանգությանը։ Բելառուսը դեռեւս կարող է կանգնեցնել դա, ինչը նրանց ընտրությունն է։ ԵՄ-ն պատրաստ է պատասխանել հետագա պատժամիջոցների», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բորելը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացնում իր երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը։

«Ռոսիա 24» (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն) հեռուստաալիքով «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ՌԴ առաջնորդն ասել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայվել է մարտավարական միջուկային զենք կրելու ունակ 10 ինքնաթիռ։

«Ալեքսանդր Գրիգորեւիչը իրավացի է, ասում է՝ լավ, լսիր, մենք քո ամենամոտ դաշնակիցներն ենք։ Ինչո՞ւ են ամերիկացիները դա անում իրենց դաշնակիցների հետ, տեղակայվում իրենց տարածքում, սովորեցնում անհրաժեշտության դեպքում օգտագործել այս տեսակի զենք», - ընդգծել է ՌԴ նախագահը։

«Մենք պայմանավորվեցինք, որ այդպես էլ կանենք՝ առանց խախտելու մեր պարտավորությունները, շեշտում եմ, առանց միջուկային զենքի չտարածման մեր միջազգային պարտավորությունները խախտելու, մենք արդեն օգնել ենք մեր բելառուս գործընկերներին եւ զինել նրանց ինքնաթիռները՝ Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։ 10 ինքնաթիռ պատրաստ է օգտագործել այս տեսակի զենք», - ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ