News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը
Սիսիան խոշորացված համայնքում «Անկախ դիտորդը» արձանագրել է մի շարք ընտրախախտումներ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը:  
«Այդ թվում՝
1. ՔՊ-ն Meta-ին վճարել է լռության և քվեարկության օրերին (այդ թվում այդ օրերին) Facebook-ում իրենց թեկնածու Արմեն Հակոբջանյանի նախընտրական քարոզչության իրականացման համար (Meta-ի հաշվետվության հղումը մեկնաբանությունում):
2. Վարչական դատարանը ապօրինաբար մերժել է ՔՊ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության բերված դիմումի ըստ էության քննարկումը: Դատարանը պարտավոր էր այն ըստ էության քննարկել (մենք չենք պնդում, որ հայցապահանջը պետք է բավարարվեր), ինչպես արել էր 2021-ին մեկ այլ կուսակցության դեմ բերված ՔՊ-ի հայցով:
3. ՔՊ-ն բազմաթիվ շարք արգելված վայրերում փակցրել է պաստառներ, իսկ Համայնքային իշխանությունը (որը ՔՊ-ական է) չի կատարել դրանք հեռացնելու իր գործառույթը: Պաստառները հեռացվել են միայն քարոզարշավի վերջում՝ 34-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) միջամտությամբ:
4. ՔՊ-ի քարոզարշավի համար օգտագործվել են համայնքապատկան տրանսպորտային միջոցներ, ինչը, իմիջիայլոց, մասամբ արձանագրել է նաև ԸԸՀ-ն:
5. «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական պաստառներ և բուկլետները եղել (բաժանվել) են օրեքով արգելված վայրերում:
6. Մի շարք դեպքեր են նկատվել, երբ ընտրողին օգնողը, ըստ էության, ընտրողի փոխարեն էր քվեարկում (օգնելու պրոցեոսում ընտրողին չէր էլ հարցնում, թե ում քվեարկի, կամ, հակառակը, պարզապես վերահսկում էր ընտրողի ինքնուրույն քվեարկությունը):
Բնականաբար, «Անկախ դիտորդի» արձանագրումները շատ ավելի շատ են, դրանց մասին մանրամասն կխոսենք վաղը:
Հ.Գ. Քանի որ թեման շատ է քննարկվում, ասեմ, որ մենք ընտրակաշառքի մասին որևէ արժանահավատ տեղեկատվություն չունենք: Մամուլով այս թեման շատ աղավաղված է տարածում (դե-ֆակտո ՔՊ-ի դեմ կեղծ լուրերով հակաքարոզ է)»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ