News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների գործընթացը, գրում է Jerusalem Post թերթը։

«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության՝ ձեզ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- մեջբերում է թերթը նախագահի խոսքերը։

Կիրակի օրը, ըստ լրատվամիջոցների, հազարավոր իսրայելցիներ ներխուժել են Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ գտնվող ոստիկանական անցակետ այն բանից հետո, երբ նա աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Մեկ օր առաջ Գալանտը ազգին ուղղված հեռուստաուղերձում կոչ էր արել կասեցնել դատական դատական բարեփոխումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Դրանից հետո Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոս Ասաֆ Զամիրը նույնպես որոշել էր հրաժարվել իր պաշտոնից՝ նշելով, որ դատական ընթացող բարեփոխումները «խարխլում են» երկրի ժողովրդավարական համակարգի հիմքերը։

Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի տարբեր խմբեր բազմիցս բաց նամակներ են գրել կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել դատական բարեփոխումները եւ ի նշան բողոքի հրաժարվել են ծառայել պահեստազորում, դրանց թվում եղել են էլիտար ստորաբաժանումներ եւ ՌՕՈՒ օդաչուներ:

Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթը էապես կսահմանափակի գերագույն դատարանի լիազորությունները, ինչպես նաեւ իշխանություններին հնարավորություն կտա վերահսկել դատավորների նշանակումները: Միաժամանակ վարչապետը բարեփոխման շուրջ ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ