News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Մայիսին սպասվում է Չինաստան - Կենտրոնական Ասիա մեծ ֆորում, որին կմասնակցի Սին Ցզինպինը, որտեղ, ըստ Չինաստանի արտգործնախարարի, այդ երկրներին «մեծագույն առաջարկ» է Չինաստանն անելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Եվ ահա, այդ լուրից հետո, ԵՄ-ն քննարկում է այդ երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օժանդակելու համար։

Թե ինչի կհանգեցնեն այդ պատժամիջոցները, եթե դրանք լինեն, դժվար է ասել, գուցե ավելի օգնեն Չինաստանի ազդեցության տակ ավելի խորը մտնել։

Սակայն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա, ոչ Լաչինի միջանցքի փակման, ոչ գերիների գնդակահարման, ոչ այդ երկրում մարդու իրավունքների խախտման համար։

Սկզբունքները-սկզբունքներ, գործը-գործ»։

Տպել
Ամենաշատ