News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում դատարանը սպանությունից ինը տարի անց երկու տղամարդու ցմահ ազատազրկման է դատապարտել թութակի ցուցմունքների հիման վրա, գրում է India Today-ը։

Հանցագործությունը կատարվել է 2014 թվականին՝ Ագրա քաղաքում։ Այն ժամանակ տեղական թերթի գլխավոր խմբագիր Վիջայ Շարման որդու եւ դստեր հետ հարսանիք է գնացել հարեւան քաղաք, կինը մնացել է տանը։ Վերադառնալով՝ նրանք տեսել են, որ տունը թալանված է, կինն ու շունը՝ սպանված։ Տանը ապրող թութակը սկսել է հրաժարվել ուտելիքից ու խմելուց, ինչի կապակցությամբ Վիջայ Շարման կասկածել է, որ թռչունը կարող է սպանության ականատես լինել։

Արդյունքում Շարման սկսել է թվարկել նրանց անունները, ովքեր, իր կարծիքով, կարող էին հանցագործություն կատարել։ Երբ նա արտասանել է իր եղբորորդու՝ Աշուի անունը, թռչունը սկսել է ճչալ եւ թռվռալ վանդակում: Թութակի այդպիսի արձագանքը նկատել է ոստիկանությունը, որը շուտով ձերբակալել է կասկածյալին։

Վիջայ Շարմայի եղբորորդին խոստովանել է, որ սպանությունը կատարել է ընկերոջ հետ միասին։ Սպանվածի դուստրը նշել է, որ Աշուն հաճախ էր այցելում իրենց տուն եւ գիտեր, թե տանը որտեղ են պահվում զարդերն ու կանխիկ գումարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացին զենքը թաքցրել է որդու կեղտոտ տակդիրի մեջ
2023 թվականի հունիսի 8-ի կեսօրին սահմանապահ ոստիկանության աշխատակիցները..
Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան
Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, հետեւաբար, որեւէ…
«Ֆորդ Ֆոկուս»-ն ինքն է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել. ՔԿ-ն հայտնի վթարից տեսանյութ է հրապարակել
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ...
Ռուսաստանում սիդրով թունավորման գործով ձերբակալվել է եւս չորս մարդ․ նրանց թվում է Արտյոմ Հայրապետյանը
ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ ալկոհոլային թունավորման հետեւանքով մահացել է 31․․․
Տիկին Գայանեի հետ ոչ մի գործարք չի եղել․ Աշոտ Փաշինյան
Ես այդ մասով արդեն դիմել եմ իրավապահներին...
Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Նաեւ անձնապես կարող եմ ուրախ լինել. Աշոտ Փաշինյան
Դատական նիստը փակ է եղել Գայանե Մարտիրոսյանի միջնորդությամբ եւ ցանկությամբ եւ հարիր չէ մանրամասն ներկայացնել այն...
Ամենաշատ