News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված գրություն էինք գրել ոստիկանություն եւ արագ արձագանք էր եղել, բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ էդ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշեց. «Այս ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը, բավականին թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքը այս ոլորտում:

Շինթույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը: Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին անհրաժեշտ զգաստություն:

Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, վարչական շրջանների ղեկավարները բավականին թուլացրել են հերթապահության աշխատանքները, մարդիկ էլ սկսել են առիթից օգտվել:

Ինչ վերաբերում է Սիլիկյան թաղամասում աղբի տեղադրման աշխատանքներին, ամեն ինչ կազմակերպված է, բոլոր պայմանները ստեղծված են:

Մեր բոլոր ահազանգերին պարեկային ծառայությունն արձագանքում է, գալիս են եւ աջակցում են: Մենք իրավունք ունենք վարչական օրենսգրքով այդ պատիժը սահմանել կառուցապատողների նկատմամբ: Շատ տխուր է, որ խախտողների մի մասը լայն  ծավալի կառուցապատողներ են»:

Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Պարոն Արեյան, ես կխնդրեմ ձեզ Գասկի մեր վարչական շրջանների ղեկավարների հետ պատասխանատվությունը ձեզ վրա դնելով եւ ինձ տեղեկացնելով, թե այս ընթացքում որ օղակում ով է թերացել; Ես անձամբ դրանով զբաղվեմ:

Մենք գիտենք խնդրի մասին, գիտենք, որ սա խախտում է եւ ստացվում է, որ չենք կարողանում դեմն առնել, դա ուղղակի ամոթ է բոլորիս: Կարծում եմ՝ հարցը 2 ժաբաթվա ընթացքում Երեւանում պետք է ամբողջապես լուծվի: Մենք դրա ռեսուրսը ունենք»:

Տպել
Ամենաշատ