News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում պարզաբանեց, թե ինչու են ընտրվել հենց սակուրա տեսակի տնկիները՝ կտրված թեղիների ու հացենիների փոխարեն։

«Նախ մայթը այդտեղ բնաբաժակից մինչև շենքի պատ, 1 մետր է, շատ նեղ է։ Բացի այդ մենք գիտակցված ընտրել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ, որովհետև կան չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն՝ մարդկանց լույսը չփակելու համար և այլն։

Աղմուկ բարձրացրած անձանց կողմից առաջարկված ծառերը մեծ սաղարթ ունեին, նախ չէին տեղավորվի և մի քանի տարի անց իրենց հզոր արմատային համակարգով համ կքանդեին շենքի հիմքը, համ էլ կփակեին շենքում ապրող քաղաքացիների լույսը»,- ասաց Բեգոյանը։

Հաջորդ պատճառը, որ այդ փողոցում ընտրվել է սակուրաներ տնկելու որոշում, ըստ Բեգոյանի այն է, որ այդ փողոցի շաւորնակությունը արդեն գրեթե 10 տարի տնկված են սակուրաներ, որով հմայվում են մեր քաղաքացիները և շատ շուտով կսկսեն նկարվել ու տեղադրել իրենց սոցիալական ցանցերում։

«Պաշտպանելու համար ամբողջ փողոցի գեղագիտական տեսքը, մենք կարծում ենք, որ փողոցները պետք է պատված լինեն մեկ տեսակի ծառատեսակներով, ամեն փողոցն իր տեսակի:

Եվ երրորդ պատճառն այն է, որ այդտեղ տեղադրված է Թամանյանի արձանը։ Մեծն Թամանյանը վարդագույն Երևանը գծագրող մեր ճարտարապետն է ու քանի որ սակուրաները ծաղկման շրջանում վարդագույն են, նաև դա է դրդապատճառ հանդիսացել»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը։

Նա հավելեց, որ սակուրաներն ավելի երկար եբն ապրում, քան թեղիները, ինչը նույնպես շատ կարեւոր է:

Բեգոյանը նշեց, որ գիտնականները պնդում են, որ այդտեղի ծառերը կենսունակ չէին եւ ենթակա էին փոխարինման. «Ընդհնուր առմամբ հատվել է 31 ծառ: Դրան գումարած 8 ծառ, որոնք եղել են ավելի փոքր եւ տարբեր տեսակների, հանվել է եւ տեղափոխվել է մեր տնկարան: 4 բնաբաժակ եղել է դատարկ, վաղուց կտրված կոճղեր են եղել, որոնք եւս փոխարինվել են: Արդյունքում տնկվել է 41 սակուրա տեսակի ծառա, անցկացվել է 600 գծամետր ոռոգման համակարգ: Միացումները  տրված չեն, սպասում ենք ջրամատակարարմանը»,-ասաց Բեգոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ