News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Չոլպու գյուղի բնակիչները մարտի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ բողոքելով ոռոգման ջրի բացակայությունից: Նրանք փակել են «Չորս ճանապարհ»  խաչմերուկը եւ պահանջել լուծել ջրի դեֆիցիտի բազմամյա խնդիրը։

«Туран»-ի հաղորդմամբ՝ մարտի 13-ին շրջանի բնակիչներն արդեն բողոքի ակցիա էին իրականացնում, սակայն այն ցրվել էր ոստիկանության կողմից: Ընդ որում, տեղական իշխանությունները չեն կատարել այն խոստումը, որ խնդիրը կլուծվի։ 

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ստիպված են ջուր գնել ցանքերի ոռոգման համար։

«Հարեւան գյուղերում ջրամատակարարումն իրականացվում է, իսկ մեր ջուրը տալիս են պաշտոնյաներին»,-ասել է ցուցարարներից մեկը: Նրանք դժգոհել են, որ պետական մարմինները չեն հետաքրքրվում իրենց խնդիրներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ