News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը. Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ-ում «Ռոսատոմ» պետկորպորացիայի ներկայացուցիչ Վ. Մ. Պրոշկինը։ Հայկական կողմից նիստին մասնակցում էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարւթյան, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ։

Հայկական ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըհանդիպման օրակարգային հարցերի թվում առաջնայինը կադրերի պատրաստման ոլորտում փոխգործակցության ընթացիկ կարգավիճակն էր։ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ատոմակայանում աշխատում են իրենց գործի գիտակ արհեստավարժ մասնագետներ, և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հավասարապես կարևորում է թե՛ կայանը նոր, երիտասարդ կադրերով համալրելու, թե՛ գործող կադրերի  շարունակական վերապատրաստման հարցը։ Այս առումով ՀԱԷԿ-2 նախագծի հնարավոր իրականացումը հատկապես հեռանկարային և խոստումնալից կարող է լինել՝ երիտասարդ սերնդի մոտ խթանելու էներգետիկ ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ու ձգտումը։

Փոխադարձ քննարկումների ընթացքում կողմերը կարևորեցին ՀՀ ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման առումով հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանն ուղղված հարցերի համատեղ մշակումը, երկկողմանի առաջարկների դիտարկումն ու ընդգրկումը ներկայացված պլան-նախագծում, ինչպես նաև լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին ուղղված հայկական կողմի պահանջարկների ուսումնասիրությունն ու դրանց իրականացումը Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի և «Ռոսատոմ» ՊԿ գործընկեր ԲՈՒՀ-երի բազայի վրա։

Դիտարկվեցին առավել պահանջված ուղղություններով ուսուցման/որակավորման հնարավորություններ ՀՀ էներգետիկ բնագավառի տարբեր կատեգորիաների, այդ թվում՝ նաև աշխատանքային փորձ չունեցող, անձնակազմի համար։

Հանդիպման ավարտին ռուսական պատվիրակության ղեկավար Վ. Պրոշկինը համոզմունք հայտնեց, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում շատ նախագծեր հաջողվում է իրականացնել առավել արագ տեմպերով և մեծ արդյունավետությամբ շնորհիվ մեծ ներուժի՝ ի դեմս ոլորտային մասնագետների կրտսեր հետևորդների։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ