News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզի Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանը հօգուտ Իրաքի որոշում է կայացրել Թուրքիայի դեմ հայցով, որով վիճարկվում էր Քրդստանից այդ երկրի տարածքով նավթի արտահանումը:

Ինչպես հաղորդում է Իրաքի նավթի նախարարությունը, վերջնական դատական որոշումը կայացվել է մարտի 23-ին։

Իրաքը մեղադրել է Թուրքիային 1973 թվականի համաձայնագրի դրույթները խախտելու մեջ, ըստ որի թուրքական կառավարությունը պետք է կատարի իրաքյան կողմի հրահանգները Իրաքից արտահանվող նավթը բոլոր պահեստային, փոխադրման կենտրոններ եւ վերջնական սպառողներ տեղափոխելու վերաբերյալ։

Իրաքի նավթի նախարարությունը հիշեցնում է, որ իրաքյան հումքի իրացումն իրականացվում է SOMO միակ մարքեթինգային ընկերության միջոցով, որը թուրքական Ջեյհան նավահանգստի միջոցով արտահանման գործառնությունները կառավարելու իրավասություն ունեցող կազմակերպություն է: Պրոֆիլային գերատեսչությունը դատական որոշումից հետո մտադիր է Ջեյհանով նավթի արտահանման մեխանիզմները քննարկել Քրդստանի համապատասխան իշխանությունների եւ թուրքական կողմի հետ՝ հումքի կայուն մատակարարումներն ապահովելու եւ միջազգային ընկերությունների հանդեպ SOMO-ի պարտավորությունների կատարման համար:

Իրաքի հյուսիսից նավթի արտահանումը դադարեցվել է մարտի 25-ին այն բանից հետո, երբ միջազգային արբիտրաժային դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է երկկողմ համաձայնագիրը՝ աջակցելով Քրդստանի տարածաշրջանային կառավարության անկախ խողովակաշարային հոսքերին, հաղորդում է Iraq Oil Report-ը:  

Իրաքյան Քրդստանով անցնում է Քիրքուք-Ջեյհան նավթամուղը։ 2017 թվականին Քրդստանում տեղի է ունեցել տարածաշրջանի անկախության հանրաքվե, որտեղ հարցվածների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել անկախությանը: Չնայած այն հանգամանքին, որ Բաղդադը թույլ չի տվել Էրբիլին առանձնանալ, ինքնավար մարզն ինքնուրույն նավթ է արտահանել եւ ստացել դրա դիմաց ստացված միջոցները՝ առանց դաշնային կառավարության հետ համակարգելու:

Իրաքից արտահանման ծավալները փետրվարին կազմել են օրական 3,295 մլն բարել կամ 8,9 տոկոսով պակաս, քան հունվարին։ Մասնավորապես, Կենտրոնական եւ Հարավային Իրաքի նավթահանքերից անցյալ ամիս փոխադրվել է 89,14 մլն բարել, երկրի հյուսիսից՝ Քիրքուքի հանքավայրից, Ջեյհան նավահանգստով՝ 3,834 մլն բարել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ