News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերթական անգամ ցուցարարներին կոչ է արել պատասխանատու վարք դրսեւորել եւ խուսափել բռնությունից:

«Ես կոչ եմ անում Երուսաղեմի բոլոր ցուցարարներին պատասխանատու վարք դրսեւորել եւ խուսափել բռնությունից։ Մենք եղբայրներ ենք»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Քնեսեթի պատգամավոր եւ դատական բարեփոխումների համահեղինակ Սիմհա Ռոդմանը կոչ է արել օրինագծի կողմնակիցներին դուրս գալ փողոց՝ ի պաշտպանություն կառավարության՝ իրավական օրենսդրության փոփոխությունների դեմ հերթական զանգվածային բողոքի ֆոնին:

Իսրայելում դատական բարեփոխումների դեմ բազմահազարանոց ցույցերը շարունակվում են արդեն տասներկուերորդ շաբաթ։ Առաջարկվող օրենքների փաթեթը զգալիորեն կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները եւ կառավարությանը կտա դատավորների նշանակման վերահսկողություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ