News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Օրերս Տիրանայում անցկացվող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքի վերջում ՀՀԿ-ական երիտասարդների առաջարկով ընդունվել է  Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ալան Լիլիթ Բեգլարյանը:

Նա նաեւ նշել է. «Հավաքին իմ ելույթում խոսել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, դրա հետևանքների, ադրբեջանական շարունակական ագրեսիաների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին։

Պատասխանել եմ պատվիրակների հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի հավաքի ժամանակ սեպտեմբերյան ագրեսիաները դատապարտող կոպիտ բանաձևի ընդունման համար։

Հավաքի վերջում մեր առաջարկով միաձայն ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն։

Եվրոպական դեմոկրատ ուսանողներ կազմակերպությունը խստորեն դատապարտում է Լաչինի միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի պետության կողմից հովանավորվող բնապահպանների կողմից: Այս գործողությունը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել և հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բացահայտ խախտում:

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդին, ովքեր պատանդ են պահվում և զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից, ինչպիսիք են սնունդը, էլեկտրականությունը, գազը և դեղորայքը։ Մենք պահանջում ենք Ադրբեջանից անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ատելության հռետորաբանությունը և ուժի սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի դեմ անընդունելի են։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ և կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ինքնորոշումը։

Ավելին, մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝

Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի կողմից կրկնվող ռազմական ագրեսիաներին արձագանքելու նպատակով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

«Եվրոպական դեմոկրատ ուսանողներ» կազմակերպությունը կշարունակի կանգնած լինել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի կողքին և արդարություն պահանջել նրանց իրավունքների և անվտանգության համար։

ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում»,-գրել է ՀՀԿ-ալան Լիլիթ Բեգլարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«10 տարի ջութակ եմ նվագել, ցանկությունս Երեւանի կոնսերվատորիայում սովորելն էր». արցախցի դիմորդները խնդրի առաջ են կանգնել
Հույս ունեինք, որ ամեն ինչ սահուն կընթանա, սովորականի նման, ինչպես նախորդ տարիներին, մենք էլ այս տարի...
Արցախն Ադրբեջանի ենթակայությունում դնելն էթնիկ զտման վտանգ է հայկական տարածքի համար․ Վոքիեն՝ Արցախի ԱԳ նախարարին
ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից...
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ…
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում...
ԱՄՆ սենատորների նոր բանաձևը. այն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի…
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է...
Ամենաշատ