News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ են Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև դեռևս 2000 թվականին կնքված համագործակցության պայմանագիրը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի հետ հանդիպմանը նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Ավինյանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ եվրոպական տարբեր նախագծերի շրջանակներում, նաև փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում։

Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ երկու քաղաքներն էլ ունեն գործակցության մի շարք ընդհանրություններ և հետաքրքրություններ, որոնք կձևավորեն փոխշահավետ դաշտ ու կնպաստեն կապերի ընդլայնմանը:

Քիշնևի պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տպել
Ամենաշատ